Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Աջարիայի ծովամերձ գյուղակի բնակիչներն անժամկետ բողոք են սկսել

Աջարիայի ծովամերձ գյուղակի բնակիչներն անժամկետ բողոք են սկսել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աջարիայի Բոբոկվատի ծովամերձ գյուղակի բնակիչներն այսօրվանից բողոքի անժամկետ ակցիաներ են սկսում: Այդ մասին հաղորդել Է Աջարիայի հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բողոքի ակցիաներն սկսվել են անցյալ շաբաթ այն բանից հետո, երբ Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարությունը աճուրդի հանեց Քոբուլեթի շրջանի հողակտորների մի մասը: Գյուղացիները պնդում են, որ այդ հողերը պատկանում են իրենց եւ 2004 թվականին անօրինաբար բռնագրավվել Է պետության կողմից: Ի նշան բողոքի, տեղի բնակիչները շաբաթ օրը՝ հունիսի 19-ին, փակել են Բաթում-Թբիլիսի երկաթուղին, ինչից հետո գործին միջամտել Է ոստիկանությունը:

Իրավապահները ձերբակալել են չորս մարդու: Անժամկետ բողոքի համար տեղի բնակիչները վրան են տեղադրել այն տեղամասում, որը, աճուրդի արդյունքներով, կարող Է անցնել ներդրողի սեփականությանը: Աճուրդի ժամկետը լրանում Է հունիսի 25-ին: Ինչպես պատմում են Բոբոկվատիի բնակիչները, Աջարիայի Գերագույն խորհրդի՝ երկու օր առաջ անցկացված նիստում չի հաջողվել իշխանությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերել եւ նրանց ընտրություն չեն թողել:

Բողոքի մասնակիցները եկել Էին նիստի, որպեսզի հողակտորների մասին անձամբ հարցեր տան Աջարիայի Էկոնոմիկայի եւ ֆինասների նախարար Ջաբա Փութկարաձեին, բայց հեռացել են ձեռնունայն: Վրանում կհաստատվի շուրջօրյա հերթապահություն: Բողոքողները հունիսի 25-ին կազդադարեն Էլ ավելի խոշոր բողոքի ակցիայի մասին, հաղորդել Է Sputnik-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]