Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ծննդյան օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևը

Ծննդյան օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Դուք առաջնորդի, հայրենասերի փայլուն օրինակ եք, ով իր մեծ ավանդն է բերում Հայաստանի կայուն զարգացման գործում:

Համոզված եմ, որ հայ-ղազախական ավանդական բարեկամական հարաբերությունները ապագայում ևս կնպաստեն երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասված է Նուրսուլթան Նազարբաևի ուղերձում:

Ղազախստանի առաջին նախագահը Հայաստանի նախագահին մաղթել է քաջառողջություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]