Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանը մի շարք համաձայնագրեր կստորագրի Աֆրիկայի երկրների հետ. Շոյգու

Ռուսաստանը մի շարք համաձայնագրեր կստորագրի Աֆրիկայի երկրների հետ. Շոյգու
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մոսկովյան միջազգային անվտանգության խորհրդաժողովում ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության շուրջ մի շարք նոր համաձայնագրեր կստորագրի Աֆրիկայի երկրների հետ: Այդ մասին հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մինչեւ ներկա ժամանակներս բազմաթիվ աֆրիկյան բանակների սպառազինություններում առկա են խորհրդային մշակման նմուշներ: Դրանք աչքի են ընկնում բարձր արդյունավետությամբ, հուսալիությամբ եւ օգտագործման պարզությամբ: Այդ որակները լրիվ չափով հատուկ են նաեւ ռուսական արտադրության տեխնիկային, որը նույնպես լայնորեն ներկայացված Է մայրցամաքում»,-ասել Է նա՝ հանդես գալով միջազգային անվտանգությանը նվիրված մոսկովյան խորհրդաժողովում:

«Այսօր մենք ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության շուրջ մի շարք նոր համաձայնագրեր ունենք գործնականում տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Համաժողովի շրջանակներում պլանավորվում Է նմանօրինակ մի շարք համաձայնագրեր ստորագրել, ինչը հնարավորություններ կբացի փոխշահավետ համագործակցության զարգացման եւ կադրերի պատրաստման, ինչպես նաեւ զորավարժությունների ու զինավարժանքների անցկացման առաջադեմ մեթոդների ներդրման համար»,-հավելել Է Շոյգուն:

Ռուսաստանը մտադիր չԷ որեւԷ մեկին հակազդել Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի պետությունների հետ համագործակցության գործում, հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

«Մենք մտադիր չենք որեւԷ մեկին դիմակայել եւ հակազդել (Աֆրիկայի) տարածաշրջանի պետությունների հետ համագործակցության գործում: Մեր կողմից կշարունակենք ավելացնել փոխշահավետ պարտավորագրերը եւ շփումները՝ առանց պարտադրելու մեր քաղաքական ու տնտեսական պայմանները, ինչպես հաճախ անում են Արեւմուտքի երկրները»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով միջազգային անվտանգությանը նվիրված մոսկովյան խորհրդաժողովում:

«Նույն այդ գիծը պաշտպանության նախարարությունը տանում Է նաեւ Լատինական Ամերիկայի գործընկերների հետ հարաբերություններ հաստատելիս»,-հավելել Է Շոյգուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]