Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թեհրանում հերքել են իրանական արբանյակի անհաջող արձակման մասին՝ ԱՄՆ-ի հայտարարությունը

Թեհրանում հերքել են իրանական արբանյակի անհաջող արձակման մասին՝ ԱՄՆ-ի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հերքում Է հաղորդումներն իր արբանյակների արձակման անհաջող փորձի մասին, հունիսի 23-ին հայտնել Է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Փարս 1» եւ «Նահիդ» («Վեներա») արբանյակների անհաջող արձակման մասին հաղոդումները չեն համապատասխանում իրականությանը, մենք չենք հավաստում դա,- մեջբերում Է նախարարի խոսքն Իրանի «Երիտասարդ լրագրողների ակումբ» լրատվական գործակալությունը:

«Փարս 1»-ի եւ «Նահիդ»-ի ստեղծման աշխատանքները լիովին ավարտված են, ապարատները պատրաստ են արձակման: Բայց բուն արձակումը դեռ չի կայացել, ընթանում Է դրա նախապատրաստումը»: Հունիսի 23-ին CNN հեռուստաալիքը, վկայակոչելով Մոնտերեյ քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) Միդլբերիի միջազգային հետազոտությունների ինստիտուտի փորձագետներին, հանդես Է եկել պնդմամբ իբր հունիսի կեսերին իր արբանյակը երկրաշուրջ ուղեծիր արձակելու՝ Իրանի անհաջող փորձի մասին: Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հետեւել Է Թեհրանի կողմից հունիսին արբանյակի չկայացած արձակման նախապատրաստմանը, բայց տեղեկություններ չունի անհաջողւթյան պատճառների մասին:

«ԱՄՆ-ի տիեզերական հրամանատարությունն իրազեկված Է հունիսի 12-ին իրանական հրթիռի անհաջողությամբ ավարտված արձակման մասին»,- մեջբեում Է հեռուստաալիքը Պենտագոնի ներկայացուցիչ փոխգնդապետ Ուրի Օռլանդի՝ իրեն ուղարկված հայտարարությունը: Իրանի կողմից ավելի վաղ արբանյակը երկրաշուրջ ուղեծիր դուրս բերելու փորձերը, պնդում Է CNN-ը, ավարտվել են պայթյունով մեկնարկի հրապարակում կամ որեւԷ խափանմամբ ամենավերջին փուլում:

Ի հեճուկս այդ պնդումների անցյալ տարվա ապրիլի 22-ին Իրանն արձակել Է «Նուր» («Լույս» ) կոչվող իր առաջին ռազմական արբանյակը: Այս տարվա մայիսին IRNA գործակալությունը հայտնել Է, որ իրանցի մասնագետներն աշխատում են հայրենական արտադրության մի քանի արբայնակների վրա, որոնցից հինգը պլանավորվում Է արձակել մոտ ժամանակներս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]