Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սի Ծինպինը տեսակապով զրուցել է «Տյանգուն» ուղեծրակայանում գտնվող տիեզերագնացների հետ

Սի Ծինպինը տեսակապով զրուցել է «Տյանգուն» ուղեծրակայանում գտնվող տիեզերագնացների հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը տեսակապով զրուցել Է չինական «Տյանգուն» ուղեծրակայանի բազային մոդուլում գտնվող երեք տիեզերագնացների հետ եւ նրանց հաջողություն մաղթել նրանց հանձնարարված կարեւոր խնդրի կատարման գործում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահը նրանց հարցուփորձ Է արել ինքնազգացողության մասին, ողջույն հաղորդել երկրի ղեկավարության, կուսակցության, Կենտրոնական ռազմական խորհրդի, ինչպես նաեւ Չինաստանի ողջ ժողովրդի անունից:

Սի Ծինպինն ընդծել Է, որ ամբողջ երկիրը համակ ուշադրությամբ հետեւում Է կայանի աշխատանքին, որի կառուցումը կարեւոր ներդրում Է Չինաստանի տիեզերագնացության զարգացման եւ տիեզերական տարածության հետազոտության բնագավառում:

Երեք չինացի տիեզերագնացները կառուցվող ուղեծրակայանի բազային մոդուլ են հասել հունիսի 17-ին՝ «Շենչժոու-12» տիեզերանավով: Սա առաջին տիեզերական առաքելությունն Է դեպի կառուցվող ուղեծրակայան: Այստեղ ժամանած տիեզերագնացների խնդիրը լինելու Է սարքավորման հավաքումը եւ միացումը, որը մոդուլ Է հասցվել բեռնանավերով: Կայանի շինարարությունն ավարտելու համար կպահանջվի 11 արձակում եւ կտեւի մեկ տարուց փոքր-ինչ ավելի:

Պլանավորվում Է, որ ուղեծիր դուրս կբերեն երկու լաբորատոր մոդուլ, որոնք կցված կլինեն բազայինին, կարձակվեն չորս բեռնատար եւ չորս օդաչուավոր նավեր: Դրա շինարարությունն ավարտվելուց հետո կայանի ընդհանուր քաշը կկազմի շուրջ 100 տոննա: Այն մի քանի անգամ փոքր Է Միջազգային տիեզերակամանից եւ կարող Է մշտական հիման վրա ընդունել անձնակազմի երեք անդամի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]