1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝շնորհավորական նամակում, մասնավորապես, ասված է. «Այս օրը հատկապես հաճելի է նշել ձեր բազմաթիվ ձեռքբերումները ոչ միայն պետական և միջազգային ասպարեզներում, այլև գիտական ոլորտում: Դուք ականավոր գիտնական եք, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր»:

ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հետագա հաջողություններ՝ ժամանակակից, անկախ Հայաստանի զարգացման, Եվրասիական տնտեսական միությունում բարեկամության և գործընկերության ամրապնդման գործերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]