Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճապոնիան հավանություն կտա AstraZeneca-ի կիրառմանը 60 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց համար

Ճապոնիան հավանություն կտա AstraZeneca-ի կիրառմանը 60 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան պլանավորում Է հավանություն տալ COVID-19-ի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի կիրառմանը 60 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց համար: Այդ մասին հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ճապոնիայի առողջապահության նախարարության մի խումբ փորձագետներ պատվաստանյութի համար ընդունելի տարիքային ընդգրկույթը կքննարկեն հունիսի 30-ի նիստում: Մասնագետներն ուշադրության կառնեն իրադրությունն արտասահմանում, նշել են աղբյուրները:

AstraZeneca-ի պատվաստանյութը Ճապոնիայում պաշտոնապես հավանության Է արժանացել մայիսի վերջին: Սակայն դրա կիրառումը հետաձգվել Է ավելի վաղ ուրիշ երկրներում պատվաստումից հետո հայտնաբերված թրոմբների առաջացման դեպքերի պատճառով անհանգստության կապակցությամբ:

Մինչդեռ առողջապահության բնագավառի մի քանի փորձագետներ հայտարարել են, որ պատվաստանյութը որպես տարբերակ չպետք Է բացառել, քանի որ դրա արդյունավետությունը հաստատվել Է Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում, որտեղ զգալի քանակությամբ ներարկումներ են արվել:

Մայիսի վերջին Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես հավանություն Է տվել COVID-19-ի դեմ Мoderna եւ AstraZeneca ընկերությունների պատվաստանյութերին: Առաջ երկրում պատվաստումն իրականացվում Էր Pfizer պատրաստուկով: Պատվաստման տեմպերով Ճապոնիան հետ Է մնում բազմաթիվ երկրներից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am