Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրո-2020. Անգլիան և Խորվաթիան 1/8 եզրափակիչում են

Եվրո-2020. Անգլիան և Խորվաթիան 1/8 եզրափակիչում են

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում կայացան D խմբի վերջին տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի ընտրանին, որը դեռևս պահպանում էր հաջորդ փուլ դուրս գալու շանսերը, մրցեց Շոտլանդիայի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով:  Լոնդոնում Անգլիայի ընտրանին ուժերը չափեց Չեխիայի հավաքականի հետ և առավելության հասավ նվազագույն հաշվով: 12-րդ րոպեին Ստերլինգի միակ գնդակը հաղթական էր անգլիացիների համար:

D խմբից առաջին տեղով 1/8 եզրափակիչ դուրս եկավ Անգլիայի ընտրանին: Երկրորդ տեղը զբաղեցրեց Խորվաթիայի ընտրանին, նույնքան միավոր ունի նաև Չեխիան, սակայն խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց Խորվաթիան: Շոտլանդիան 1 միավորով վերջինն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]