Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երիտասարդ բռնցքամարտիկները դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Երիտասարդ բռնցքամարտիկները դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում երկու հայ մարզիկներ դուրս եկան եզրափակիչ և կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան 56 կգ քաշային Արթուր Բազեյանը համառ պայքարում 3:2 հաշվով հաղթանակ տոնեց Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Կիսելյովի նկատմամբ։ Եզրափակիչում է նաև Ախուրյանի մարզադպրոցի սան 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, որի մրցակիցը` մոլդովացի Անդրեյ Չիրյակովը վնասվածքի պատճառով ռինգ դուրս չի գա։ Եզրափակիչները կկայանան հունիսի 24-ին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]