Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Օգոստոս

ՀՖՖ-ն հաղթել է UEFA Football and Refugee Grant Scheme 2020/21 դրամաշնորհային մրցույթում

ՀՖՖ-ն հաղթել է UEFA Football and Refugee Grant Scheme 2020/21 դրամաշնորհային 
մրցույթում

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաղթել է UEFA Football and Refugee Grant Scheme 2020/21(ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի և փասխտականների դրամաշնորհի սխեմա) դրամաշնորհային մրցույթում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

ՈՒԵՖԱ-ն և իր գործընկեր ՄԱԿ-ի փախստակաների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն (UNHCR) արժևորում են ֆուտբոլի միավորող դերը փախստականների ինտեգրման գործում: Այս կապակցությամբ ամեն տարի ՈՒԵՖԱ-ն ներկայացնում է դրամաշնորհային ծրագրեր, որոնք նպաստում են անդամ ասոցիացիաներում ֆուտբոլի միջոցով փախստականների օժանդակմանը:

Այս տարվա մրցույթին մասնակցելու համար, ընդհանուր առմամբ, դիմել էին 17 ասոցիացիաներ, որոնցից հաղթող են ճանաչվել վեցը՝ Հայաստան, Բուլղարիա, Ուելս, Խորվաթիա, Ֆինլանդիա և Հյուսիսային Իռլանդիա։ ՈՒԵՖԱ-ն հաղթող ասոցիացիաներին շնորհում է 50,000 ական եվրո դրամաշնորհ, որը պետք է ծախսվի փախստականների ինտեգրման՝ նախապես ներկայացված ծրագրի համար։

ՀՖՖ Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժինը, ՄԱԿ-ի փախստակաների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակն (UNHCR Armenia) հետ համատեղ իրականացնելու է Play together for integration (Խաղանք հանուն ինտեգրման) ծրագիրը, որի նպատակն է ֆուտբոլի միջոցով նպաստել Հայաստանում բնակություն հաստատած փախստական և տեղահանված ընտանիքների ինտեգրմանն իրենց նոր բնակավայրերում։ Ծրագրի Մեկնարկի մասին կհայտարարվի լրացուցիչ։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]