1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

 Մոսկվայում COVID-19-ով հիվանդացածների 90 տոկոսի մոտ հայտնաբերել են հնդկական շտամ

 Մոսկվայում COVID-19-ով հիվանդացածների 90 տոկոսի մոտ հայտնաբերել են հնդկական շտամ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում COVID-19 կորոնավիրուսային վարակով հիվանդացության աճը պայմանավորված Է մի ամբողջ շարք պատճառների համալիրով, բայց ամենից առաջ նոր շտամի գալով: Այդ մասին սոցիալական զարգացման հարցերի գծով Մոսկվայի փոխքաղաքագլուխ Անաստասյա Ռակովան հայտնել Է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իհարկե, երբ առկա Է այսպիսի աճ, դա միշտ պատճառների համալիր Է: Դա նաեւ քաղաքի բնակիչների ոչ ուշադիր վերաբերմունքն Է անվտանգության միջոցառումների նկատմամբ, առաջին հերթին դիմակների կրումը, դա նաեւ պատվաստումների ցածր մակարդակն Է: Բայց, իհարկե, առաջին հերթին դա կապված Է այն բանի հետ, որ մեզ մոտ եկել Է վիրուսի նոր շտամ, ուրիշ, «հնդկական» շտամ»,-հայտարարել Է Ռակովան: Մոսկվայում COVID-19 կորոնավիրուսային հիվանդության բոլոր նոր դեպքերի մոտավորապես 90 տոկոսը կապված Է հնդկական շտամի հետ, հայտնել Է սոցիալական զարգացման հարցերի գծով Մոսկվայի փոխքաղաքագլուխ Անաստասյա Ռակովան:

«Ինչպես արդեն պարզվել Է փորձագետներից, այն (հնդկական շտամը) գերակշռում Է Մոսկվայում, հիվանդության բոլոր նոր դեպքերի 90 տոկոսը կապված Է հատկապես այս շտամի հետ: Մասնագետների կարծիքով, այն մի քանի անգամ ավելի վարակիչ Է, քան ուհանյան շտամը»,-ասել Է Ռակովան «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ներկայում Մոսկվայում տանը բուժում Է ստանում կորոնավիրուսով հիվանդների ավելի քան 70 տոկոսը, հարցազրույցում հայտնել Է Մոսկվայի քաղաքագլխի տեղակալ Անաստասյա Ռակովան: «Այսօրվա դրությամբ տանը բուժվում Է կորոնավիրուսով բոլոր հիվանդացածների ավելի քան 70 տոկոսը, ասել Է Ռակովան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]