Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Աջափնյակում ապօրինի շինությունների վերաբերյալ իրավախախտումների 60 արձանագրություն է կազմվել

Աջափնյակում ապօրինի շինությունների վերաբերյալ իրավախախտումների 60 
արձանագրություն է կազմվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի դեկտեմբերից մինչ օրս Աջափնյակում ապօրինի շինությունների վերաբերյալ իրավախախտման վարչական 60 արձանագրություն է կազմվել, որոնցից 45-ը՝ համայնքային հողամասերի վրա, իսկ 15-ը՝ սեփական: Քանդում և ապամոնտաժում է իրականացվել 34 հասցեներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 22-ին Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստին հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ապամոնտաժվել է 34 կրպակ, շինություն, խանութ և այլն, բայց նման շինությունների քանակը շատ մեծ է: Վարչական շրջանների ղեկավարները նամակներ են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին: Նամակներում  կետ առ կետ նկարագրված է, թե ինչպես են գործում ապօրինի շինարարություն իրականացնող  խմբավորումները, որոնք տարբեր պետական մարմիններից, դատական համակարգից են, թաղային հեղինակություններ են: Մեծ խմբավորում է, և մենք  մեր լիազորությունների շրջանակում ամեն ինչ անում ենք, բայց ամենակարող չենք. անգամ մեր աշխատակիցների կյանքին կարող է վտանգ սպառնալ»,-ընդգծեց քաղաքապետը:

Նրա հավաստիացմամբ՝ այս ամենը երկար չի շարունակվելու, իրենք կտրուկ գործողություններ են իրականացնելու և իրավական առումով ուժեղ են լինելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]