1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկարագուայում մեկ ամսում նախագահի հինգերորդ թեկնածուին են ձերբակալել

Նիկարագուայում մեկ ամսում նախագահի հինգերորդ թեկնածուին են ձերբակալել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկարագուայի ազգային ոստիկանությունը երկրի նախագահի հինգերորդ թեկնածուին Է ձերբակալել մեկ ամսվա ընթացքում, ընդամենը վերջին շաբաթներին այնտեղ ձերբակալվել են 15 ընդդիմադիր առաջնորդներ: Այդ մասին հաղորդել Է CNN-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ոստիկանության հայտարարության համաձայն, Միգել Մորա Բարբերենան՝ Դեմոկրատական վերականգնման կուսակցությունից (PRD), հունիսի 20-ին ձերբակալվել Է ազգային ինքնիշխանությանն սպառնացող գործողություններ կատարելու մեղադրանքով: Նա մտադրվել Է մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք անցկացվելու են այս տարվա նոյեմբերին: CNN-ը նշում Է, որ Մորան դարձել Է Նիկարագուայի նախագահի հինգերորդ թեկնածուն, որին ձերբակալել են հունիսի սկզբից. հունիսի 2-ից տնային կալանքի տակ Է գտնվում լրագրողուհի Քրիստինա Չամորոն, հունիսի 5-ին ձերբակալվել Է նախկին դիվանագետ Արտուրո Կրուզը, հունիսի 8-ին՝ քաղաքագետ Ֆելիքս Մարադիագան եւ տնտեսագետ Խուան Սեբաստիան Չամորոն:

Ընդամենը վերջին շաբաթների ընթացքում «ազգային անվտանգության» խախտումների մեջ մեղադրանքներով ձերբակալվել են 15 ընդդիմադիր առաջնորդներ: Հեռուստաալիքը, վկայակոչելով իրավապաշտպանների, ենթադրում Է, որ ընդդիմության հետապնդումը կապված Է առաջիկա նոյեմբերին անցկացվող նախագահական ընտրությունների հետ, որոնց մտադիր Է մասնակցել նաեւ պետության գործող ղեկավար 75-ամյա Դանիել Օրտեգան: Նա երկիրը գլխավորում Է արդեն 2007 թվականից ի վեր երեք ժամկետ անընդմեջ, իսկ դրանից առաջ հինգ տարի նախագահ Է եղել 1985-1990 թվականներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]