Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Ռոբերտ Քոչարյանն իրեն դժվար է պատկերացնում օրենսդիր մարմնում

Ռոբերտ Քոչարյանն իրեն դժվար է պատկերացնում օրենսդիր մարմնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը դեռ չի որոշել՝ վերցնել պատգամավորի մանդատը, թե ոչ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք կվերցնի՞ պատգամավորական մանդատը, Քոչարյանը պատասխանեց, որ ինքն իրեն գործադիր իշխանության մարդ է համարում, դժվար է իրեն պատկերացնում օրենսդիր մարմնում։

«Իմ թիմի մի մասը կարծում է, որ ես պետք է լինեմ խորհրդարանում, օգտագործեմ այդ ամբիոնը քաղաքական պայքարի համար: Մյուս մասը կարծում է, որ պետք չէ: Ես նման ցանկություն չունեմ, ես հակված եմ դա չանելու։ Դեռ վերջնական չեմ որոշել: Պետք է որոշում կայացնել սառնասիրտ, առանց զգացմունքային կոմպոնենտի: Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում»,- հավելեց Ռոբերտ Քոչարյանը: 
Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]