Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հուլիս

Ճապոնիայում տղամարդը դանակով հարձակվել Է մարդկանց վրա եւ վիրավորել հինգ հոգու

Ճապոնիայում տղամարդը դանակով հարձակվել Է մարդկանց վրա եւ վիրավորել հինգ հոգու

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում տղամարդը դանակով մարդկանց վրա Է հարձակվել Կյուսյու հարավարեւմտյան կղզում գտնվող Ֆուկուոկա քաղաքում, վիրավորել Է հինգ մարդ: Այդ մասին հաղորդել Է «Կիոդո» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեղի ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել հունիսի 22-ի առավոտյան, Ֆուկուոկա քաղաքի Խակատա շրջանի մունիցիպալ բնակելի համալիրի շենքերից մեկում: Նախնական տվյալներով՝ վիրավորել Է հինգ մարդ: Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Հարձակման դրդապատճառները դեռ չեն պարզվել: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]