Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանում ահաբեկիչների երեք խումբ են վնասազերծել

Իրանում ահաբեկիչների երեք խումբ են վնասազերծել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) զինծառայողներն «ահաբեկիչների եւ հակահեղափոխականների երեք խումբ» են մերկացրել եւ վնասազերծել Իրանի հյուսիս - արեւմուտքում: Այդ մասին հայտարարել Է ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Մոհամադ Փաքփուրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անցած ուրբաթ օրը կայացած նախագահական ընտրություններից առաջ ընկած ժամանակամիջոցում թշնամին փորձել Է իրականացնել հատուկ պլաններ եւ կատարել ահաբեկչական գործողություններ, բայց հանդիպել Է ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի խիստ հակազդեցությանը,- հունիսի 22-ին մեջբեում Է Փաքփուրի խոսքը Fars գործակալությունը:- Ահաբեկիչների եւ հակահեղափոխականների երկու խումբ Է վնասազերծվել Արեւմտյան Ադրբեջանի Օշնավիե եւ Քրդստանի Բանե քաղաքներում»:

Գեներալի խոսքով՝ահաբեկիչների եւս մեկ խումբ ներթափանցել Էր Քրդստանի նահանգի Սարվաբադ քաղաք եւ նույնպես վնասազերծված Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]