Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը այցագրերի շուրջ երկխոսությունը կվերսկսեն առաջիկա օրերին

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը այցագրերի շուրջ երկխոսությունը կվերսկսեն առաջիկա օրերին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ամենամոտ ժամանակներս կվերսկսեն երկխոսությունը այցագրային խնդիրների շուրջ: Այդ մասին ասել Է Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպան Անատոլի Անտոնովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամենամոտ ժամանակներս մենք ամերիկացի գործընկերների հետ կվերսկսենք երկխոսությունը այցագրային խնդիրների շուրջ»,-Անտոնովը լրագրողներին ասել Է Հայրենական մեծ պատերազմի սկսման 80-րդ տարեդարձին նվիրված «Հիշատակի մոմ» ակցիայից հետո, որն անցկացվել Է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության տարածքում: Նա հավելել Է, որ հունիսի 21-ին ամերիկյան իշխանություններին առաջարկություն Է ուղարկել հանդիպումների մասին եւ մոտ ժամանակներս երկխոսության Է սպասում Ժնեւի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունների զարգացման բնագավառի տարբեր թեմաների շուրջ:

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին կոնկրետ հանդիպումներ տեղի կունենան Պետդեպարտամենտի գործընկերների հետ: ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Ջո Բայդենը եւ Վլադիմիր Պուտինը Ժնեւի գագաթնաժողովում պայմանավորվել են միմյանց երկրներ վերադարձնել դեսպաններին: Անտոնովն ԱՄՆ Է վերադարձել հունիսի 20-ին, Ջոն Սալիվանը մտադիր Է վերադառնալ մինչեւ շաբաթվա վերջը: Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունն ապրիլի վերջին հայտարարել Է, որ ստիպված Է դադարեցնել Ռուսաստանում ոչ միգրացիոն այցագրեր տալը, բացի դիվանագիտական եւ արտակարգ դեպքերի: Այնտեղ դա բացատրում են հյուպատոսական ծառայությունը 75 տոկոսով կրճատելու ռուսական կողմի պահանջով, հաղորդել Է «Ինտեֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]