Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարտական ենք տրամադրված, ձիգ ենք. ՀՀ-ում մեկնարկել է ամառային զորակոչը

Մարտական ենք տրամադրված, ձիգ ենք. ՀՀ-ում մեկնարկել է ամառային զորակոչը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հունիսի 22-ին հետևեց Կենտրոնական հավաքակայանում մեկնարկած ամառային զորակոչի ընթացքին, զրուցեց տղաների հետ և նրանց բարի ծառայություն մաղթեց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա շրջայց կատարեց հավաքակայանում, ծանոթացավ պայմաններին, թե որտեղ ինչ փոփոխություններ են կատարվել։ Դավթյանը եղավ ճաշարանում, ուսումնական զորամասերը համալրող հանձնաժողովի սենյակում, որտեղ տեղի ունեցավ վիճակահանությունը։

«Նախնական տրամադրվածությունը լավ է, մարտական եմ տրամադրված։ Մենք զինծառայության ընթացքում շատ գործ ունենք անելու՝ մեր հերոս տղաների գործը պետք է շարունակենք»,- նշեց զորակոչիկներից մեկը։

Մյուսն էլ, ով արդեն վիճակահանությանը մասնակցել էր, սակայն չցանկացավ նշել վայրը, շեշտեց, որ ինքը նույնպես մարտական է տրամադրված և գնում է պարտքը տալու հայրենիքին։ 

«Չենք տխրում, լարված չենք, ձիգ ենք։ Ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց մյուս զորակոչիկը։

Դավթյանն էլ տղաներին մաղթեց բարի ծառայություն և հույս հայտնեց, որ բոլորը ողջ առողջ կվերադառնան իրենց ընտանիքներ։

«Մաղթում եմ, որպեսզի ինչ քանակով որ մեկնում են զինծառայության, հենց նույն ձևով էլ վերադառնան։ Մնացած առումներով էլ բանակում նրանք ձեռք կբերեն նոր մասնագիտություններ, նոր ընկերներ, ինչը, կարծում եմ, դրական կանդրադառնա բոլորի կյանքում»,- նշեց ԳՇ պետը։

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]