Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Օգոստոս

Երևանի ավագանու անդամ Գայանե Եղիազարյանը կոչ է անում պայքարել ապօրինի շինությունների դեմ

Երևանի ավագանու անդամ Գայանե Եղիազարյանը կոչ է անում պայքարել ապօրինի 
շինությունների դեմ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը հունիսի 22-ին Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստին բարձրացրեց Աջափնյակում և Երևանի տարբեր վարչական շրջաններում հանգստյան, աշխատանքային օրերին իրականացվող ապօրինի շինարարության խնդիրը՝ շեշտելով, որ հարցը պետք է պատկան մարմինների ուշադրության կենտրոնում լինի:

«Եթե առաջ շաբաթ-կիրակի օրերին էր կատարվում ապօրինի շինարարությունը, ապա այժմ՝ նաև աշխատանքային օրերին, մարդիկ հանդգնում են ապօրինի խանութներ տեղադրել կանաչ գազոնների մեջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Եղիազարյանը դիմեց քաղաքապետին՝ նշելով, որ օրենքի բաց կա, և անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այդ հանգամանքին: Նրա խոսքով՝ վարչական շրջանների ղեկավարները չեն ցանկանում որևէ քայլ ձեռնարկել օրենքից դուրս, իսկ օրենքով չկա մի կետ, որը կպաշտպանի համայնքային հողերը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ արձագանքեց Եղիազարյանին՝ շեշտելով, որ քաղաքապետարանն օրենքից դուրս չի գործելու:

Մարությանը հիշեցրեց, որ դեռ 2019-ի փետրվարին օրենքի փոփոխության մշակված նախագիծն ուղարկել են ՀՀ կառավարություն: Ըստ օրենքի՝ համայնքային և պետական հողի վրա ոչ մի ինքնակամ շինություն չպետք է  օրինականացվեր:

«Այդ հստակ նախագիծը կանգնեցնելու էր ապօրինի շինանարությունը ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում, սակայն որոշումը չի ընդունվել, ինչի պատճառները ես չգիտեմ: Մենք եղել ենք հետևողական ու աշխատել ենք»,- ընդգծեց Մարությանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]