Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կիմ Չեն Ընի քույրը «սխալ» Է համարել ԿԺԴՀ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի ակնկալիքները

Կիմ Չեն Ընի քույրը «սխալ» Է համարել ԿԺԴՀ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի ակնկալիքները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը եւ ԿԺԴՀ-ի կառավարող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա Կիմ Յո Չժոնը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը ոչ ճիշտ սպասելիքներ ունի ԿԺԴՀ-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սպասումը, որը նրանք ընտրել են, սխալ ճանապարհ Է, որը նրանց կգցեր Էլ ավելի մեծ հիասթափության մեջ»,-ասվում Է Կիմ Յո Չժոնի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է հյուսիսկորեական պետական ԶԼՄ-ներում: «Երեւում Է՝ ԱՄՆ-ը կարող Է իրադրությունն այնպես մեկնաբանել, որպեսզի իր համար սփոփանք գտնի»,-հավելել Է նա: Այսպես Է Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը պատասխանել ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանին, որը հունիսի 20-ին հայտարարել Է, թե «հետաքրքիր ազդակ» Է տեսնում վերջերս Կիմ Չեն Ընի խոսքում, որը վերաբերում Է ինչպես առճակատմանը պատրաստվելուն, այնպես Էլ ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը: Ներկայում այցով Սեուլում Է գտնվում ԿԺԴՀ-ի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սոն Կիմը:

Իր հարավկորեացի եւ ճապոնացի գործընկերների հետ հունիսի 21-ին կայացած եռակողմ հանդիպմանը նա հայտարարել Է, որ Վաշինգտոնը հույս ունի, թե Փհենյանը կհամաձայնի երկկողմ երկխոսության վերսկսմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]