1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

3,9 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Պեկինից 150 կիլոմետր հեռավորության վրա

3,9 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Պեկինից 150 կիլոմետր հեռավորության վրա

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 3,9 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցել Պեկինի վարչական սահմանից 150 կիլոմետր դեպի հյուսիս - արեւմուտք: Հունիսի 22-ին այդ մասին հայտնել Է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 11:14-ին (Երեւանի ժամանակով 07:14-ին) Հեբեյի նահանգի Չժանբեյի գավառում: Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա եւ գտնվել Է Չժանցզյակոու քաղաքից (շուրջ 4,4 միլիոն բնակիչ) 50 կիլոմետր դեպի հյուսիս - արեւմուտք:

Զոհերի, տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: 2022 թվականի փետրվարին Չժանցզյակոուն Պեկինի հետ մեկտեղ կընդուն XXIV ձմեռային Օլիմպիական խաղերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]