1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1838 թ. հունիսի 22-ին բացվեց Շուշիի թեմական հոգեւոր դպրոցը։ Դպրոցը մեծ փոփոխությունների է ենթարկվում, երբ Մաթեոս կաթողիկոսը, շուշեցիների խնդրանքով, 1863 թ. դպրոցի տեսուչ է նշանակում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում տարիներ առաջ հռչակված Պետրոս Շանշյանին։ Վերջինիս օգնականն է եղել Պերճ Պռոշյանը, որն այնտեղ դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն եւ ազգային պատմություն։ Շանշյանի եւ Պռոշյանի ջանքերով թեմական դպրոցը սկսում է ծաղկել, դառնում է եռադաս՝ իր երկու ծխական դպրոցներով։ Փոխվում է նաեւ դպրոցի անունը։ Այն կոչվում է «Եղիշյան ազգային հոգեւոր դպրոց»՝ 5-րդ դարի պատմիչ Եղիշեի անունով։

-1931 թ. հունիսի 22-ին ծնվել է Արտաշես Հովսեփյանը՝ հայ քանդակագործ (մահ.՝ 2017 թ.): Մասնակցել է Թամանյանի հուշարձանի համար հայտարարված մրցույթին՝ արժանանալով առաջին ու երկրորդ մրցանակներին։ Հեղինակել է Թամանյանի արձանը, որի բացումը կայացել է 1974 թ.։

-1941 թ. հունիսի 22-ին Գերմանիան, Իտալիան, Ռումինիան պատերազմ հայտարարեցին Խորհրդային Միությանը։

-1978 թ. հունիսի 22-ին հայտնաբերվեց Պլուտոնի ամենամեծ արբանյակը՝ Քարոնը։

-1981 թ. հունիսի 22-ին Մարկ Դավիդ Չափմանն իրեն մեղավոր ճանաչեց Ջոն Լենոնի սպանության համար։

-1934 թ. հունիսի 22-ին ծնվել է Գառնիկ Անանյանը՝ հայ գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1986), Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադիր դեկան, 2006-ից Ազգային ակադեմիայի թղթակից անդամ։

-2019 թ. հունիսի 22-ին մահացել է Ստեփան Շաքարյանը՝ կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժող. արտիստ (2017 թ.)։ Ստեփան Շաքարյանն ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային եւ ջազային նվագախմբերը, մի շարք այլ խմբեր։ Մշակել է հայկական ժողովրդական երգերը, որոնց տվել է ջազային շունչ։ «Բինգյոլից մինչեւ Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձավ հայկական ջազի ստանդարտ։ Նրա սիմֆոնիաները եւ կոնցերտները կատարել են հայ եւ այլազգի բազմաթիվ կատարողներ։

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]