Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանը երկխոսության կոչ արեց քաղաքական ուժերին և հոգևոր առաջնորդներին

Փաշինյանը երկխոսության կոչ արեց քաղաքական ուժերին և հոգևոր առաջնորդներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ի առավոտից  պատրաստվում է խորհրդակցություններ սկսել ընտրություններին մասնակցած քաղաքական  ուժերի հետ, նաև՝ երկխոսության կոչ է անում հոգևոր առաջնորդներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց  Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին:

«Վաղը առավոտից քաղաքական խորհրդակցություններ եմ սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, որոնք երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն: Եվ ես նաև հույս ունեմ, որ ժողովուրդն այս մանդատը տալիս է ինձ, որովհետև, մենք պիտի մեր երկրի և ժողովրդի պատմության այս փուլում գնանք մեր մշակութային, գիտական, տնտեսական, բիզնես, հանրային և քաղաքական լավագույն ներուժի համախմբմանը և մեր ժողովրդի, Հայաստանի և Արցախի անվտանգությանը և բարեկեցությանը ծառայեցնելու»,-ասաց Փաշինյանը:

Նա նման երկխոսության կոչ արեց նաև բոլոր այն կառույցներին, սեգմենտներին, որոնց հետ այս ընթացքում իրենք բանավեճ և հակադրություն է ունեցել: «Մենք պարզում ենք ձեզ համախմբման մեր ձեռքը»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ սակայն դա չի կարող որևէ կերպ կասկածի տակ դնել ժողովրդի առաջ իրենց քաղաքական ուժի ստանձնած պարտավորությունը՝ գործադրելու պողպատե մանդատը և ՀՀ-ում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա:

«Ես հոգևոր և կազմակերպչական երկխոսության կոչ եմ անում նաև մեր երկրի հոգևոր առաջնորդներին, որովհետև հավատում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ, խորհրդարանական  ընտրություններում, ես դեռ Արարատի մարզում քարոզչական հանդիպումներից մեկի ժամանակ էի ասել, «ձայն բազմաց, ձայն Աստծո»: Եվ Աստծո ձայնին առավել ևս որևէ հոգևոր սպասավոր հակադրվելու իրավունք չունի:  Եվ մենք պետք է նորոգենք մեր երկրի հոգևոր կյանքը նույնպես, որովհետև մեր երազանքները կյանքի կոչելու համար, ըստ տեսության, մեզ ընդամենը մի բան չի հերիքել՝ մանանեխի հատիկի չափ հավատ:Եվ մենք մեր սրտում, գիտակցության մեջ պետք է ստեղծենք այդ հավատը: Եվ, երբ ունենանք այդ հավատը, մենք սարեր շուռ կտանք միասին»,-ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ այդ ժամանակ կունենանք ազատ և երջանիկ երկիր, ազատ և երջանիկ հայրենիք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]