Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

Հրշեջները Գյումրիում ավտոտնակների հրդեհ են մարել

Հրշեջները Գյումրիում ավտոտնակների հրդեհ են մարել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը hունիսի 21-ին, ժամը 14։09-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կ․ Դեմիրճյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկից ծուխ է նկատվում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են մեկ կտուրի տակ գտնվող չորս ավտոտնակներից երկուսը և հարակից խոհանոցը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:10-ին, մարվել՝ 15:42-ին: Այրվել են առաջին ավտոտնակը (մոտ 30 քմ)՝ գույքով, երկրորդ ավտոտնակի տանիքը (մոտ 10 քմ) և հարակից խոհանոցի տանիքը (մոտ 20 քմ)։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]