Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վստահ եմ, որ միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա միայն կավելանա. Սոս Ավետիսյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է գերիների հարցը

Վստահ եմ, որ միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա միայն կավելանա. Սոս Ավետիսյանը 
ԵԽԽՎ-ում բարձրացրել է գերիների հարցը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Սոս Ավետիսյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բարձր ամբիոնից բարձրացել է Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման, հայ ռազմագերիների վերադարձի հարցերը՝ վստահություն հայտնելով, որ միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա միայն կավելանա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավետիսյանը, նախ անդրադառնալով ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ անդամների արձագանքներին՝ ասել է. «Ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը իմաստուն կերպով մասնակցեց ընտրություններին և ընտրեց իր կառավարությանը, և չնայած բոլոր այն դժվարություններին, որ առաջացել էր Ադրբեջանի՝ Արցախի հանրապետության նկատմամբ ագրեսիայի արդյունքով, Հայաստանը մնում է իր ժողովրդավարական ճանապարհին ամուր կանգնած»:

Պատգամավորը շնորհակալություն է հայտնել ապրիլին ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկման համար, որը, նրա գնահատմամբ,  թույլ տվեց ուժեղացնել միջազգային ճնշումը և նաև ինչ-որ առումով երկխոսությունը Ադրբեջանի հետ, որ նրանք վերադարձնեն հայ ռազմագերիներին։

«Ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում ձեր ջանքերի համար և լիահույս եմ, որ կշարունակեք նույն ոգով: Սա իմ վերջին ելույթներից մեկն է այստեղ, բայց վստահ եմ, որ ձեր արժեքների բերումով միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա միայն կավելանա։ Պարոն Սայիդովը (ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սայիդով, - խմբ.) ճշմարտացիորեն նշեց միջազգային ջանքերի մասին, որի շնորհիվ կարողացանք վերադարձնել մեր որոշ ռազմագերիներին, բայց պարոն Սայիդովը չգիտես ինչու չի նշում մեկ այլ հանգամանք, որը այս զեկույցում պետք է տեղ գտնի: Մասնավորապես մայիսի 12-ին Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ներխուժելով մեր ինքնիշխան տարածք»,-ասել է Ավետիսյանը:

Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ը Մինսկի համանախագահող բոլոր երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան, ինչպես նաև այլ միջազգային սուբյեկտները հստակ նշել են, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը, բայց նրանք դեռ մնում են այնտեղ: «Սա ոչ մի կերպ չի նպաստում խաղաղությանը, սա անհասկանալի է տարածքային անձեռնմխելիության տեսանկյունից, որի մասին այդքան սիրում էիք խոսալ։ Մյուս խիստ կարևոր հանգամանքը, որ ուզում եմ նշել՝ այն էր, որ Ադրբեջանը հերքում էր պատանդ պահվող անձանց, մեր ռազմագերիների առկայության մասին։ Հիմա Ադրբեջանը ընդունում է, որ ունի գերեվարված անձիք։ Օրինակ, վերջերս մի շատ պրովոկատիվ գործողություն տեղի ունեցավ, երբ Ալիևն ու Էրդողանը այցելում էին Արցախի օկուպացված Շուշի քաղաքը, նրանք մեր ռազմագերիների մասին այնպես էին խոսում, ասես նրանք «խաղատան ֆիշկաներ» են»,-ասել է պատգամավորը:

Նա հավելել է՝ ցանկանում է, որ մարդասիրական այս բոլոր խնդիրները հնարավորինս շուտ լուծվեն, որպեսզի տարածաշրջանի ժողովուրդների մոտ խաղաղության և բարգավաճման վերաբերյալ որևէ հույս լինի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]