Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Օգոստոս

20 հազարից ավելի զինվորականների են ուղարկել հեղեղումներից տուժած Ղրիմ

20 հազարից ավելի զինվորականների են ուղարկել հեղեղումներից տուժած Ղրիմ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 20 հազարից ավելի զինծառայողներ եւ 1300 միավոր տեխնիկա Է ներգրավվել Ղրիմում հեղեղումների հետեւանքների վերացման գործին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: Տարածաշրջան Է ուղարկվել շուրջ 21 հազար մարդ եւ 1367 միավոր ավտոմոբիլ ու հատուկ տեխնիկա, հայտարարել են գերատեսչությունում: Ինչպես նշվում Է հաղորդագրության մեջ, զինծառայողները գործի են դրվել հեղեղումներից տուժած 36 բնակավայրերում:

Աշխատանքներին ներգրավվել Է հատուկ ինժեներական տեխնիկա՝ փլվածքները մաքրելու համար, ցիստեռններ՝ խմելաջուր բերելու համար, բեռնատար ավտոմեքենաներ՝ քաղաքացիների իրերը եւ առաջին անհրաժեշտության ապրանքները տեղափոխելու համար: Ավելի վաղ հաղորդվել Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարություն Է տվել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ աջակցություն ցուցաբերել Ղրիմին հեղեղումների հետեւանքների վերացման գործին:

Ցիկլոնը Ղրիմում մոլեգնել Է հունիսի 17-ին, իշխանությունները սահմանել են արտակարգ դրության ռեժիմ: Սկզբում տեղումների երկամսյա նորմա Է գրանցվել թերակղզու արեւելքում, իսկ հաջորդ օրը՝ եռամսյա նորման հարավային ափին: Ջրածածկ են եղել 426 տնամերձ տարածքներ, փրկարարները տարհանել են գրեթե 1,8 հազար քաղաքացիների, խափանումներ են եղել Էներգա-, գազա- եւ ջրամատակարարումների բնագավառում : Ամենից շատ տուժել են Կերչը եւ Յալթան: Մեկ մարդ զոհվել Է, 18-ը՝ վերքեր ստացել, մեկ կին անհետ կորել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]