Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ընտրություններին մասնակցած 3 ուժ հայտնել է քվեարկության արդյունքները ՍԴ-ում վիճարկելու մտադրության մասին

Ընտրություններին մասնակցած 3 ուժ հայտնել է քվեարկության արդյունքները ՍԴ-ում 
վիճարկելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքը հայտարարել է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու մտադրության մասին: Ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու մասին են հայտնել նաև «Հայոց հայրենիք» և «Վերելք» կուսակցությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում իր երախտագիտությունն է հայտնում 2021թ. հունիսի 20-ի ՀՀ Աժ ընտրություններում դաշինքին աջակցած և իր օգտին քվեարկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: «Այն վստահություն է ներշնչում, որ երկրի մասին մտահոգ մեր հարյուր հազարավոր  քաղաքացիներ ոչ միայն տեսան հայ ժողովրդի առջև ծառացած գոյութենական սպառնալիքները, այլ նաև իրենց հավանությունը տվեցին «Հայաստան» դաշինքի կողմից առաջարկած լուծումներին»,- ասված է հայտարարության մեջ:

«Հայաստան» դաշինքը վերահաստատում է իր մոտեցումը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում:

«Մենք ունենք լուրջ հիմքեր, այս ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու և հայտարարելու, որ այսպիսի արդյունքներով ԱԺ-ն չի արտացուլում ուժերի իրական հարաբերակցությունը:

Մեր դիտարկումները և  դաշինքի նախընտրական շտաբերից եկած տեղեկատվությունը փաստում են, որ խախտումները սկսվել են ընտրության օրվանից շատ ավելի վաղ: Իսկ բուն ընտրության օրը բազմաթիվ տեղամասերից մեր  վստահված անձանց ահազանգերի նախնական ամփոփումը վկայում է, որ խոսքը գնում է ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին: Մասնավորապես.

  1. Ձևավորվեց ոչ մրցակցային ընտրական միջավայր, գործող իշխանության կողմից զանգվածաբար օգտագործվեցին վարչական ռեսուրսները, ձեռնարկվեցին ընտրական ահաբեկման առերևույթ գործողություններ:

 

 

 

 

  1. Ընտրահաշվարկը սկսելուն պես բազմաթիվ տեղամասերում տեղի ունեցան էլեկտրաէներգիայի անջատումներ: Խոսքը գնում է մարզերի ամբողջական, առանձին համայնքների մասին՝ Արմավիր, Լոռի, Շիրակ, Արագածոտն և այլն:
  2. Բազմաթիվ տեղամասերում արձանագրվեցին այդ բնակավայրերին օտար մեծ թվով քաղաքացիների առկայություն և քվեարկություն, որը հիմք է տալիս ենթադրելու, որ գործել է շրջիկ մոբիլ խմբերի կեղծարարության համակարգ:
  3. Անհերքելի իրողություն է բանակի անթաքույց ուղղորդված քվեարկությունը, որն իշխանության համար ապահովել է մեծաքանակ ձայներ:
  4. Առկա է խորը կասկած, որ գործել է ընտրությունների ծրագրային ապահովման կեղծարարություն, որն ի սկզբանե բացառում է օբյեկտիվ արդյունքների հնարավորությունը:
  5. Առանձին համայնքներում իշխանության կողմից քողարկված ընտրակաշառքի դեպքերի մասին ահազանգեր կան:

«Հայաստան» դաշինքն օգտագործելու է ընտրության արդյունքները վիճարկելու  ողջ գործիքակազմը՝ այդ թվում դիմելու է Սահնամադրական դատարան:  Դաշինքը սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ ընտրություններին մասնակցած այլ ուժերի հետ միասնական ՍԴ դիմելու հնարավորությունը քննարկելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

«Հայոց հայրենիք» և «Վերելք» կուսակցություններն էլ համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ընտրություններն անցել են ակնհայտ խախտումներով, որոնք անմիջական ազդեցություն են ունեցել քվեարկության արդյունքների վրա: Հայտարարության մեջ նշվում է, որ չեն ճանաչում 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքները և դրանք գնահատում են ոչ լեգիտիմ ու ժողովրդի կամքը չարտահայտող: «Պատրաստվում են հնգօրյա ժամկետում դիմել ՍԴ՝ 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ-ի կեղծված ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]