Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը Ուկրաինայում նշվելու է արդեն 230-րդ անգամ

Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը Ուկրաինայում նշվելու է արդեն 230-րդ անգամ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում՝ երկրի Սահմանադրության օրվա նախօրեին՝ հունիսի 27-ին, 230-րդ անգամ կնշվի Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «AnalitikaUA.net»-ը, այս մասին հայտնել է կրոնագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ռուսլան Խալիկովը:

«Այս տարի Ուկրաինայի Սահմանադրության 30-ամյակն է, բայց ուկրաինական պետականության պատմությունը ավելի հին է: Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը նշվելու է արդեն 230-րդ անգամ, բայց և՛ սրբապատկերի, և՛ Ուկրաինայում հայկական համայնքի պատմությունը շատ ավելի հին է։ Սա բարեկամության, համայնքների միջև փոխօգնության և միմյանց սրբավայրերի նկատմամբ փոխադարձ հարգանքի պատմություն է։ Հայ, ուկրաինացի և այլ ժողովուրդների ներկայացուցիչներն այսօր համատեղ աշխատում են ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ»,- ասել  Խալիկովը:

Հայտնի է, որ Հայ Աստվածամոր սրբապատկերը պատվել են Կամենեց-Պոդոլսկի քաղաքի բոլոր երեք քրիստոնեական ծիսակատարության հավատացյալները՝ հայեր, ուկրաինացիներ և լեհեր։ 2011-ին ուկրաինացի գիտնականներն առաջարկել են հունիսի 27-ը հռչակել հայ-ուկրաինական բարեկամության օր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]