Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանի ընտրված նախագահը խոստացել Է ապահովել փոփոխությունները, պայքարել կոռուպցիայի եւ աղքատության դեմ

Իրանի ընտրված նախագահը խոստացել Է ապահովել փոփոխությունները, պայքարել կոռուպցիայի եւ աղքատության դեմ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ժողովուրդը պահանջում Է փոփոխություններ, պայքար կոռուպցիայի դեմ եւ բարեկեցության բարելավում, եւ այդ պահանջը կկատարվի նոր կառավարության կողմից: Հունիսի 21-ին այդ մասին հայտարարել Է Իրանի ընտրված նախագահ Էբրահիմ Ռայիսին քվեարկությունից հետո կայացած առաջին մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանի ժողովրդի ուղերձը փոփոխություններն են: Իրանի ժողովրդի ուղերձը պայքարն Է կոռուպցիայի, աղքատության եւ խտրականության դեմ, ինչպես նաեւ արդարության հասնելը»,- ասել Է նա: Ռայիսին հավելել Է, որ «դա ուղերձ Է (նոր) կառավարության համար, որը պետք Է լսված լինի»:

Նրա խոսքով՝ կառավարության առաջնահերթությունները պետք Է լինեն գործարար իրավիճակի, մարդկանց կյանքի պայմաների եւ կառավարության իրադրության բարելավումը, ինչպես նաեւ վարչական համակարգի բարենորոգումը եւ ավանդական բյուրոկրատիայի վերացումը, որն արգլակում Է փոփոխություններին»:

Արդի Իանի պատմության մեջ նախագահի տասներեքերորդ ընտրությունները տեղի ունեցան հունիսի 18-ին: Ռայիսին ընտրողների 48,8 տոկոսի մասնակցությամբ հավաքեց 17,9 միլիոն քվե (շուրջ 62 տոկոսը):

Ռայիսին հայտարարել Է, որ Իրանի կառավարությունը կշարունակի միջուկային գործարքը, եթե համաձայնագրի մյուս մասնակիցները լիովին կատարեն իրենց պարտավորությունները:

«Մեր կոչն այն Է, որ դուք պետք Է կատարեք համաձայնագրի ձեր պայմանները, եւ այդ ժամանակ մենք կկատարենք մերը»,- ասել Է նա՝ պատասխանելով նոր կառավարության համար միջուկային գործարքի կարեւորության մասին հարցին: «Մեր քաղաքականությունը չի սկսվում միջուկային գործարքից եւ չի սահմանափակվում դրանով»,- հավելել Է ընտրված նախագահը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք Է կատարի իրանցիների պահանջը եւ վերադառնա միջուկային գործարքին:

Թեհրանի հրթիռային ծրագիրը քննարկման ենթակա չԷ միջազգային բանակցություններում, հայտաարել Է Իրանի ընտրված նախագահը:

Ռայիսին հայտարարել Է, որ իրանցիները նախագական ընտրություններում իրնեց զանգվածային մասնակցությամբ կարեւոր ուերձ հղեցին աշխարհին:

«Իրանցիների զանգվածային մասնակցությունը հունիսի 18-ին մեր եկրում կայացած նախագահական ընտրություններում իրենից կարեւոր ուղերձ ներկայացնում ամբողջ աշխարհին,- ասել Է Ռայիսին:- Այն, որ, չնայած կորոնավիուսի համաճարակին, իրանցիները մեծամասնությամբ եկան ընական տեղամասեր, ցուցադրում Է նրանց ազգային միասնությունն ու համերաշխությունը, վկայում Է փոփոխւթյունների անհրաժեշտության մասին մարդկանց կյանքում, կոռուպցիայի, աղքատության դեմ պայքարի անհրաժեշտության մասին, Իսլամական հեղափոխության իդեալների պաշտպանության մասին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]