Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանում COVID-19-ով ախտահարման դեպքերը նվազել են

Վրաստանում COVID-19-ով ախտահարման դեպքերը նվազել են

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում համաճարակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը. անցած օրվա ընթացքում արվել Է կորոնավիրուսի 11 հազար 59 թեստ եւ հայտնաբերվել վարակման 260 դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում:

Համաճարակաբանները հայտնաբերված ախտահարվածների թվի կրճատումը բացատրում են այն բանով, որ հանգստյան օրերին թեստավորման ինտենսիվությունը նվազում Է, աշխատանքային օրերին մասնագետներն օրական թեստավորում են 40-45 հազար մարդու: Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), հունիսի 20-ի տվյալներով, կազմում Է 2,35 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 2,45 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 2,62 տոկոս: COVID-19-ի 260 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել Է 166-ը:

Իսկ տարածաշրջաններում հետեւյալ իրադրությունն Է. Աջարիայում՝ 18, Իմերեթում՝ 17, Քվեմո Քարթլիում՝ 14, Շիդա Քարթլիում՝ 9, Գուրիում՝ 0, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 7, Կախեթում՝ 16, Մցխեթ-Մթիանեթում՝ 5, Սամցխե-Ջավախքում՝ 7, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 1: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 8358-ի, նրանցից 2819-ը ստացիոնար բուժման կարիք ունեն, 590 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 4949 մարդ բուժընթաց Է անցնում տանը:

683 հիվանդների վիճակը ծանր Է, նրանցից 178-ը միացված են արհեստական շնչառության սարքին:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]