Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են 
Վարանդայի շրջանում
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 21-ին շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 
«Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:
Ռազմական գործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1580 աճյուն:
Ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերը կատարել են դիերի փոխանակում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]