Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին

Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց Արցախյան պատերազմների 
հերոսների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրան պանթեոնում մոտենում և աջակցության խոսքեր էին հնչեցնում զոհված զինծառայողների հարազատներ, հարգանքի տուրք մատուցելու եկած քաղաքացիներ:

 Նա ծաղիկներ խոնարհեց զոհվածների շիրիմներին և բոլորի առջև ծնկի իջավ:

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ խոնարհեց նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրմաքարերի, ինչպես նաև ծաղկեպսակ դրեց զոհված հերոսների հուշահամալիրի մոտ:

Հունիսի 20-ին Հայաստանում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նիկոլ Փաշինյանը գլխավորած ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]