Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը. ԿԸՀ-ն 
հայտնել է նախնական տվյալները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում  արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող  2 միլիոն 593 հազար 572 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 281 հազար  174 քաղաքացի կամ 49,4 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ստորև «Արմենպրես»-ը ներկայացնում է քվեարկության մասնակցողների թիվը՝ ըստ մարզերի.

Արագածոտնի մարզ՝ 117 472 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 58 737–ը կամ 50 տոկոսը

Արարատի մարզ՝ 223 360 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 113 625–ը կամ 50,87 տոկոսը

Արմավիրի մարզ՝ 235 840 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 104 880–ը կամ 44,40 տոկոսը

Գեղարքունիքի մարզ՝ 189 527 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 86173–ը կամ 45,47 տոկոսը

 Լոռու մարզ՝ 233 552 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են կամ 109141–ը կամ 46,73 տոկոսը

 Կոտայքի մարզ՝ 242 022 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 121 212–ը կամ 50,08 տոկոսը

Շիրակի մարզ՝ 226 763 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 93 5510–ը կամ 41,24 տոկոսը

Սյունիքի մարզ՝ 109 726 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 66 252–ը կամ 60,38 տոկոսը

Վայոց Ձորի մարզ՝ 46 620 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 26 132–ը կամ 56,05 տոկոսը

Տավուշի մարզ՝ 109 690 քվերակելու իրավունք ունեցողներից քվեարկել են 58 666–ը կամ 53,48 տոկոսը

Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 859 000 քաղաքացուց քվեարկել են 442 846–ը կամ  51,55 տոկոսը։

Հայաստանի Հանրապետությունում հունիսի 20-ից ժամը 08:00-ից մեկնարկել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը փակվել 20։00-ին:

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։ 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]