Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արոնյանը Փարիզի մրցաշարում դեռևս 7-րդն է

Արոնյանը Փարիզի մրցաշարում դեռևս 7-րդն է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է մասնակցությունը Փարիզի արագ և կայծակնային շախմատային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Grand Chess Tour-ի շրջանակներում Փարիզում ընթացող արագ շախմատի մրցաշարում Արոնյանը երեք պարտիաներից երկուսն ավարտեց ոչ-ոքի, իսկ մեկում պարտություն կրեց: 18 հնարավորից հավաքելով 8 միավոր Արոնյանը 7-րդն է: Հաջորդիվ գրոսմայստերները կմրցեն կայծակային շախմատում:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]