Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հուլիս

Շիրակի մարզում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները ընթանում են առանց լուրջ խախտումների

Շիրակի մարզում  ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները ընթանում են առանց լուրջ 
խախտումների

ԳՅՈՒՄՐԻ, 20  ՀՈւՆԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍՀաշմանդամություն ունեցող շատ քաղաքացիներ Շիրակի մարզում չեն  կարողանում մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ընտրատեղամասերի մատչելիության բացակայության պատճառով: Գյումրու թիվ 31/29 տեղամասի հանձնաժողովի նախագահ Սամվել Ոսկանյանը «Արմենպրես»-ի  հետ զրույցում ասաց, որ այս պահին տեղամասի հետ կապված միակ խնդիրը անմատչելիությունն է: «Տեղամասը գտնվում է երկրորդ հարկում, ու շատ դժվար է հենաշարժողական խնդիր ունեցողին բարձրանալ երկրորդ հարկ»,-նշեց Սամվել Ոսկանյանը

Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում  ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները ընթանում են առանց լուրջ խախտումների։ Հիմնական թերացումները կապված  են ընտրակարգի չիմացության, որոշ դեպքերում էլ՝ կուտակումերի հետ:

Գյումրու թիվ 1 դպրոցում տեղակայված 31/46 ընտրական տեղամասը 1767 ընտրող ունի, բայց տարածքը փոքր է: Սրանով պայմանավորված մեծ կուտակումներ կան: Հանձնաժողովի նախագահ Էդվարդ Կոստանյանը «Արմենպրես» -ին  տեղեկացրեց՝ այն, որ այստեղ կուտակումներ լինելու էին, ի սկզբանե իմացել է և ԿԸՀ-ն, և թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի պատասխանատուն: «Քանի որ տարածքը փոքր է, մենք տեղյակ ենք պահել ԿԸՀ-ին: Մենք չէինք կարող  նույնիսկ սահմանված սոցիալական հեռավորությունը պահել»,-նշեց հանձնաժողովի նախագահը Էդվարդ Կոստանյանը: Այլ խնդիր  ընտրատեղամասը չունի, մինչ այս պահը ընթացքից գոհ են և տեղական և միջազգային դիտորդները, քաղաքական տարբեր ուժերի վստահված անձինք:

Գյումրու 4-րդ ուսումնարանում տեղակայված  31/09 ընտրատեղամասում տարակարծություն ծագեց քաղաքական ուժերից մեկի վստահված անձի և տեղամասի հանձնաժողովի նախագահ Ռոստամ Պետրոսյանի միջև: Քվեատուփի տակ անցքեր կային: Հանձնաժողովի նախագահը պնդեց, որ տուփն հենց այդպես ստացվել, անշարժ դրվել է հանձնաժողավականների, տեղական ու միջազգային դիտորդների և բոլոր վստահված անձանց ներկայությամբ:

Գյումրու որոշ տեղամասերում խնդիրներ են առաջանում՝ կապված դիմակ կրելու պարտադիր պահանջի հետ:

Արմենուհի Մխոյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]