Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Հայաստանում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 26,82 տոկոսը

Հայաստանում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 
26,82 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է 695 հազար 626 քաղաքացի կամ ընտրողների 26,82 տոկոսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը։

Ստորև «Արմենպրես»-ը ներկայացնում է քվեարկության մասնակցողների թիվը՝ ըստ մարզերի

Երևան՝ 251 հազար 504 կամ ընտրողների 29,28 տոկոսը

Արագածոտնի մարզ՝ 28 հազար 987 կամ ընտրողների 24,68 տոկոսը

Արարատի մարզ՝ 58 հազար 767 կամ ընտրողների 26,31 տոկոսը

Լոռու մարզ՝ 61 հազար 81 կամ ընտրողների 26,15 տոկոսը

Կոտայքի մարզ՝ 66 հազար 645 կամ ընտրողների 27,54 տոկոսը

Շիրակի մարզ՝ 46 հազար 969 կամ ընտրողների 21,15 տոկոսը

Սյունիքի մարզ՝ 36 հազար 619 կամ ընտրողների 33,37 տոկոսը

Վայոց ձորի մարզ՝ 13 հազար 568 կամ ընտրողների 29,1 տոկոսը

Տավուշի մարզ՝ 32 հազար 682 կամ ընտրողների 29,79 տոկոսը

Արմավիրի մարզ՝ 51 հազար 536 կամ 21,85 տոկոսը

Գեղարքունիքի մարզ՝ 46 հազար 268 կամ ընտրողների 24,41 տոկոսը

Համեմատության համար՝ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել էր 636 հազար 55 քաղաքացի կամ ընտրողների 24,53  տոկոսը:

Հայաստանի Հանրապետությունում ժամը 08:00-ից մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրությունների ընտրողների ցուցակներում ժամը 09։00-ի դրությամբ ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։ Քվեարկությունը կազմակերպելու նպատակով կազմավորվել է 2008 ընտրական տեղամաս։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]