1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց հանուն արժանապատիվ խաղաղության

Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց հանուն արժանապատիվ խաղաղության

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ քվեարկեց 7/3 ընտրատեղամասում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը քաղաքացիական պարտքը կատարելուց հետո հայտարարեց, թե հանուն ինչի է քվեարկել:

«Առաջին հերթին քվեարկել եմ հանուն արժանապատիվ խաղաղության, հետո տնտեսական վերելքի, սա է ընտրությունը»,- նշեց Քոչարյանը:

Արտասահմանյան լրագրողներից մեկի հարցին, թե ինչ տրամադրությամբ է եկել ընտրության, ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ մարտական է տրամադրված:

«Կարծում եմ, որ իմ նկարով քաղաքում սփռված թռուցիկների հայտնվելը կոպիտ օրենքի խախտում է, արդեն կան կադրերից համացանցում, քանի որ քաղաքում տեսախցիկներ կան: Եթե մոտակա 1-2 ժամվա ընթացքում ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, ապա մենք կհայտարարենք, որ այդ ամենն արվում է իշխանությունների կողմից»,- նշեց Քոչարյանը:

Խոսելով Կարեն Կարապետյանի հետ համագործակցության մասին, նա նշեց, որ դեռևս հստակություն չկա այդ հարցում: Իսկ հետընտրական զարգացումների վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահը կխոսի ընտրություններից հետո:

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]