Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էդմոն Մարուքյանը քվեարկեց երկրում հաշտությունը վերականգնելու օգտին

Էդմոն Մարուքյանը քվեարկեց երկրում հաշտությունը վերականգնելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հունիսի 20-ին քվեարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ վստահեցնելով, որ քվեարկել է հանուն համերաշխության, հանուն երկրում հաշտությունը վերականգնելու: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այս մասին ասաց քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում:

«Ակնհայտ է, որ մենք քվեարկում ենք հանուն համերաշխության, վաղը երկրում հաշտությունը վերականգնելու համար: Մենք ասել ենք, որ վաղվանից երկրում ներքաղաքական համերաշխությունն ու հաշտությունը վերականգնելու ժամանակն է: Բնականաբար, ավելի վաղ կարելի էր դա անել, բայց ընտրություննրը մեզ համար շանս են՝ այս իրավիճակում այդ քայլը կատարելու»,-ասաց Մարուքյանը:

Նա մեծ հույս ունի, որ համերաշխությունը, հաշտության վերականգնումն այլընտրանք չեն ունենալու՝ նշելով, որ երկրի մարտահրավերները պատկերացրածից շատ ավելի մեծ են: «Մենք ուղղակի այլընտրանք չունենք, մենք պետք է մեր փոքրիկ ճշմարտությունները մի կողմ դնենք՝ հանուն ավելի մեծ ճշմարտության և հանուն ավելի մեծ արժեքի, որը մեր պետությունը, մեր պետականությունն է»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:

Մարուքյանին դուր չի եկել քարոզարշավի ընթացքում հնչած բառապաշարը, բառամթերքը: «Մեր երեխաները հեռուստատեսությամբ լսում էին այնպիսի բառամթերք, որը ես չէի ցանկանա, որ որևէ մեկի երեխան լսեր: Այդ իմաստով բավականին բարձր էր թե ատելության քարոզչությունը, թե բռնության քարոզչությունը»,- ասաց նա ու նկատեց, որ ավելի մեծ միջադեպերի ակնկալիքները, սակայն, չարդարացան:

Մարուքյանը հույս ունի, որ հունիսի 20-ն էլ շատ հանգիստ է անցնելու: Անդրադառնալով նրան, որ հունիսի 21-ին կարող են ցույցեր անցկացվել՝ նա ասաց. «Ես կարծում եմ, որ ընտրատեղամասերում մեր քաղաքացիներն այնպես են քվեարկելու, որ դրա հնարավորությունն էլ չի լինելու: Չի լինելու ուժ, որը կարող է ասել, որ ինքը հաղթել է միայնակ: Եվ գալու ենք մեր այն գաղափարին, որ բոլորով պետք է նստենք մի սեղանի շուրջ և ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն»,- ասաց Մարուքյանն ու հավելեց, որ ոչ մի ուժ առանձին վերցրած չունի հնարավորություն՝ երկիրը ստեղծված վիճակից դուրս հանելու:

Անդրադառնալով ընտարակաշառքի հնարավոր դեպքերին՝ Մարուքյանը շեշտեց, որ ընտրակաշառք բաժանելն ու վերցնելը նշանակում է անարգել պատերազմի հերոսների հիշատակը: Նա հույս հայտնեց, որ քաղաքացիները ընտրակաշառքների, ուղղորդումների չեն տրվելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]