1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում ընդհանուր ընդգրկված են 2510 թեկնածու

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում ընդհանուր 
ընդգրկված են 2510 թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին  մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում միասին ընդգրկված են 2510 թեկնածու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Ընտրություններին մասնակցող կուսակցություններից, կուսակցությունների դաշինքներից 5
համապետական ընտրական ցուցակների երկրորդ բաժնում ընդգրկված են վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ընդհանուր թվով 14 թեկնածու»,- նշեց Մուկուչյանը։

ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետությունում քվեարկությունը կազմակերպելու նպատակով կազմավորվել է 2008 ընտրական տեղամաս։

«Նշված տեղամասերից 12-ը կազմավորվել են քրեակատարողական հիմնարկներում և համաձայն ընտրական օրենսգրքի պահանջների՝ կբացվեն ավելի ուշ։

Սահմանված կարգով և ժամկետներում բացվել են մնացած բոլոր, ընդհանուր թվով 1996 տեղամասային կենտրոնները և ընտրական տեղամասեր այցելած առաջին ընտրողներն արդեն իսկ կատարել են իրենց քվեարկությունը»,- եզրափակեց Մուկուչյանը։

Հայաստանի Հանրապետությունում ժամը 08:00-ից մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրությունների ընտրողների ցուցակներում ժամը 09։00-ի դրությամբ ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։

Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 50 և տեղական 68 լրատվամիջոցներ: Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]