Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Օգոստոս

Եվրո-2020. Գերմանիան խոշոր հաշվով հաղթեց գործող չեմպիոն Պորտուգալիային

Եվրո-2020. Գերմանիան խոշոր հաշվով հաղթեց գործող չեմպիոն Պորտուգալիային

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության «մահվան խմբի»` F խմբի երկրորդ տուրում Եվրոպայի գործող չեմպիոնները մրցեցին Գերմանիայի ընտարնու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մյունխեն քաղաքի համանուն մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսը գոլառատ էր: Նախ խաղի 15-րդ րոպեին Պորտուգալիայի ազգային թիմի ավագ Ռոնալդուն առաջ մղեց թիմին, խփելով իր առաջին գնդակը գեմանացիներին դեմ խաղերում և թարմացնելով Եվրոպայի առաջնություններում բոլոր ժամանականների ռմբարկուների ցուցանիշը (12 գնդակ): Սակայն «գերմանական մեքենան» առաջին կեսում ոչ միայն հետ բերեց կորցրածը, այլև առաջ անցավ հաշվի մեջ: Երկու գնդակներին էլ գերմանացիներին փոխարեն ինքագոլով խփեցին պորտուգալացիները` Դիաշը և Հերեյրուն:

Երկրորդ կեսում համապատասխանաբար 51-րդ և 60-րդ րոպեներին խփեցին Հավերցը և Գոսենցը: Պորտուգալիան կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Ժոտան:

Պորտուգալիա-Գերմանիա` 2:4:

Այս խմբի համար որոշիչ կլինեն երրորդ` վերջին տուրի հանդիպումները, որտեղ կմրցեն Գերնանիա-Հունգարիա, Պորտուգալիա-Ֆրանսիա զույգերը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]