Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Օգոստոս

Իտալիան պատրաստ է ներգրավվել ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանման աշխատանքներին

Իտալիան պատրաստ է ներգրավվել ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Տավերնային դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան ժամանելու կապակցությամբ եւ հիշել, որ վերջինս դիտարկել է նաեւ 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ազգային ժողովի նախագահը հավելեց, որ այս ընտրությունները միտված են հանգուցալուծելու նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հետեւած լարված ներքաղաքական իրավիճակը:

«Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իտալիայի Սենատի փոխխոսնակը հույս հայտնեց, որ քաղաքացիները կկատարեն իրենց ընտրությունը, ինչի արդյունքում երկրում կայունության նոր փուլ կսկսվի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձի կարեւորությանը եւ այդ հարցում միջազգային գործընկերների մասնակցությանը, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ իրականացված ոտնձգությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունների վերսկսմանը վերաբերող հարցեր: Իտալական կողմը Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման աշխատանքներում ներգրավվելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ավարտին երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է հայ-իտալական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]