Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Երգչուհի Մաքսիմը արհեստական կոմայի մեջ է

Երգչուհի Մաքսիմը արհեստական կոմայի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Մարինա Աբրոսիմովային, ով հանրությանը հայտնի է Մաքսիմ բեմական կեղծանունով, միացրել են արհեստական շնչառական ապարատ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է արտիստուհու ներկայացուցիչը, նշելով, որ երգչուհին արհեստական կոմայի մեջ է:

 «Հավանաբար նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, բայց թեստերը բացասական են ցույց տալիս: Թթվածնի հագեցվածությունը արյան մեջ բավականին ցածր է», - հավելել է երգչուհու ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ բժիշկը բավականին դրական կանխատեսում է տալիս:

«Այսինքն ՝ արհեստական կոմայի գտնվելու նպատակը երգչուհու մոտ թթվածնային սով չառաջացնելն է: Ներկայումս քայլեր են ձեռնարկվում թոքերը մաքրելու ուղղությամբ»,- եզրափակել է գործակալության զրուցակիցը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]