1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Միզոյանը և ԱՊՀ ՄԽՎ պատվիրակությունն անդրադարձել են ընտրություններին, Բաքվի կողմից եռակողմ հայտարարության կետերի խախտմանը

Միզոյանը և ԱՊՀ ՄԽՎ պատվիրակությունն անդրադարձել են ընտրություններին, Բաքվի 
կողմից եռակողմ հայտարարության կետերի խախտմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար Հայաստանում գտնվող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով գործընկերներին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարեւորություն է տալիս դիտորդական առաքելության ներկայությանը Հայաստանում, եւ վերահաստատել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպելու իշխող մեծամասնության հանձնառությունը: Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է գործընկերներին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման որոշումը ձեռք է բերվել խորհրդարանական բոլոր 3 ուժերի կողմից՝ Հայաստանում ներքին կայունության վերահաստատման եւ ամրապնդման նպատակով:

«Օգտվելով առիթից՝ խորհրդարանի ղեկավարը ԱՊՀ իր գործընկերներին ներկայացրեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո տեղի ունեցած զարգացումները: Անդրադարձան Ադրբեջանի կողմից հայտարարության կետերի խախտմանը, ռազմագերիների եւ այլ պահվող անձանց հայրենիք վերադարձնելու գործընթացի ձգձգմանը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման փաստին եւ ադրբեջանական զինվորների Հայաստանից դուրս բերման անհրաժեշտությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Իգոր Կոմարովսկին շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին հրավերի համար եւ ներկայացրել դիտորդական առաքելության կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքները:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին հույս է հայտնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայունություն եւ զարգացում կբերեն Հայաստանին: Գլխավոր քարտուղարը ողջույններ է փոխանցել ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]