1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվն անցել է 178 մլն 650 հազարը

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվն անցել է 178 մլն 650 հազարը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 178 մլն 659 հազար 524-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվը 3 մլն 868 հազար 348 է, ապաքինվել է 163 մլն 177 հազար 47 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով աշխարհում առաջին տեղում է շարունակում գտնվել ԱՄՆ-ն, այստեղ գրանցված դեպքեր թիվը հասել է 34 մլն 393 հազար 269-ի, որից մահացել է 616 հազար 920-ը, առողջացել 28 մլն 675 հազար 929-ը: Վարակվածների թվով երկրորդ տեղում գտնվող Հնդկաստանում մինչև օրս գրանցվել է ընդհանուր 29 մլն 823 հազար 546 դեպք, որից մահվան  դեպքերը 385 հազար 167 մարդ է, առողջացել է 28 մլն 678 հազար 390 մարդ: Երրորդ տեղում Բրազիլիան է՝ 17 մլն 802 հազար 176 դեպքով: Այստեղ մահացել է 498 հազար 21 մարդ, առողջացել՝ 16 մլն 136 հազար 968-ը:

Գրանցված դեպքերի թվով չորրորդ տեղում Ֆրանսիան է՝ 5 մլն 752 հազար 872 դեպքով, հինգերորդում՝ Թուրքիան՝ 5 մլն 359 հազար 728 դեպքով:

Տարածաշրջանի երկրներից Իրանում գրանցված դեպքերի թիվը հասել է 3 մլն 80 հազար 526-ի, մահացել է 82 հազար 746 մարդ, առողջացել 2 մլն 722 հազար 612: Վրաստանում դեպքերի թիվը 358 հազար 360, մահացել է 5 հազար 148, առողջացել՝ 343 հազար 837 մարդ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]