Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում հունիսի 19-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 48 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 954-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 773 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 502 քաղաքացու հետազոտություն, որոնցից 889-ի դեպքում արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր եղանակով բուժվում են տնային պայմաններում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]