Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

«Փյունիկ»-ը նոր մասնագետներ ունի մարզչական շտաբում

«Փյունիկ»-ը նոր մասնագետներ ունի մարզչական շտաբում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբում տեղի է ունեցել համալրումներ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբում են ընդգրկվել հայազգի մասնագետներ Աշոտ Բարսեղյանը (Գլխավոր մարզչի օգնական) և Ստեփան Դեմիրճյանը (Դարպասապահների մարզիչ)։

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]