Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պատասխան ենք տալու և հաշվետու ենք լինելու յուրաքանչյուր բառի և տառի համար. Իշխան Սաղաթելյան

Պատասխան ենք տալու և հաշվետու ենք լինելու յուրաքանչյուր բառի և տառի համար. 
Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եզրափակիչ հանրահավաքին հայտարարեց, որ այն ծրագրերը, որոնք ներկայացրել են քաղաքացիներին, հունիսի 20-ից հետո դառնալու են կառավարության ծրագիր և կյանքի են կոչվելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ անցած 12 օրերի ընթացքում «Հայաստան» դաշինքը եղավ Հայաստանի բոլոր մարզերում, դաշինքի անդամները ներկայացրեցին երկրում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ճանապարհները և ուղիները, խոսեցին իրենց ծրագրերի մասին:

«Մենք խոսեցինք Հայաստանի զարգացումից և Հայաստանի երաշխավորված ապագայից: «Հայաստան» դաշինքն է այն քաղաքական ուժը և թիմը, որը կարող է այս վիճակից դուրս բերել մեր երկիրը:  Այս օրերին ունեինք մի խնդիր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն բացատրեինք, որ այս պայքարը միայն մեր պայքարը չէ, սա յուրաքանչյուր հայի, հայ մարդու կռիվն է, և այսօր մենք փաստեցինք, որ հաջողել ենք»,- ընդգծեց Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի անունից խոստացավ, որ  յուրաքանչյուր բառի և տառի համար պատասխան են տալու և հաշվետու են լինելու:

«Խոստանում ենք, որ ժողովրդի թիկունքում գործարքի չենք գնալու, ձեզ և մեր պետականությանը չենք դավաճանելու: Հունիսի 20-ը մեր աշխատանքները ամփոփելու և մեր հաղթանակը արձանագրելու օրն է»,- եզրափակեց Սաղաթելյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]