Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայում հնարավոր են համարել Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության սահմանափակումը մինչեւ աշուն

Թուրքիայում հնարավոր են համարել Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության սահմանափակումը մինչեւ աշուն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի տուրիստական բիզնեսը հույս չունի, թե մոտ ժամանակներս կվերականգնվի ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունը, դա կարող Է տեղի ունենալ հուլիսի կեսից, օգոստոսից ոչ շուտ եւ նույնիսկ սեպտեմբերին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է այս ճյուղի մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանն ապրիլի 15-ից անբարենպաստ համաճարակաբանական իրադրության պատճառով սահմանափակել Էր Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը: Մայիսի վերջին կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը հաղորդել Էր սահմանափակումները մինչեւ հունիսի 21-ը երկարացնելու մասին: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունում, ռուսաստանցի փորձագետների պատվիրակությունը հունիսի 17-ին ժամանել Է Թուրքիայի Անթալիա քաղաք՝ գնահատելու կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը տուրիստական օբյեկտներում:

«Թուրքական տուրիստական բիզնեսը հույս չունի, թե մոտ ժամանակներս կվերականգնվի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը: Հուլիսի կեսերից, օգոստոսից ոչ շուտ, նույնիսկ սեպտեմբերին»,-գործակալությանն ասել Է աղբյուրը: Նրա խոսքով, Թուրքիա ժամանած Ռուսաստանի պատվիրակությանը ցույց են տալիս այն ամենը, ինչ նա ցանկանում Է տեսնել, նույնիսկ այն, ինչը չկա ծրագրում:

Նա հավելել Է, որ թուրքական կողմը վստահ Է տուրիստական օբյեկտների անվտանգության հարցում, բայց դեռ չի տեսնում ավիահաղորդակցությունն արագ վերսկսելու ՌԴ-ի պատրաստակամությունը: Ինչպես ավելի վաղ հաղորդել Էր «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը, ռուսաստանցի փորձագետներն ուղեւորվում են Թուրքիա՝ կորոնավիրուսային վարակի հետ կապված իրադրությունը գնահատելու համար, արդյունքների ամփոփմամբ որոշումներ կընդունվեն ավիահաղորդակցության վերսկսման վերաբերյալ: Փորձագետները կգնահատեն կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը, անցկացվող հակահամաճարակաբանական միջոցառումները եւ Թուրքիայի տուրիստական ուղղություններում զբոսաշրջիկների առողջության պահպանման միջոցառումները, ճշտել են գերատեսչությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]