Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կիմ Չեն Ընը Փհենյանին կոչ Է արել պատրաստվել ինչպես ԱՄՆ-ի հետ երկխոսության, այնպես Էլ առճակատման

 Կիմ Չեն Ընը Փհենյանին կոչ Է արել պատրաստվել ինչպես ԱՄՆ-ի հետ երկխոսության, այնպես Էլ առճակատման

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի պլենումի ընթացքում հայտարարել Է, որ իր երկիրը պետք Է պատրաստ լինի ինչպես ԱՄՆ-ի հետ երկխոսության, այնպես Էլ առճակատման: Այդ մասին հաղորդել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գլխավոր քարտուղարն ընդգծել Է, որ մեր պետության արժանապատվության եւ ինքնուրույն զարգացման շահերի պաշտպանության, պետության խաղաղ իրադրության եւ անվտանգության հուսալի երաշխիքի համար հարկավոր Է պատրաստվել ե՛ւ երկխոսության, ե՛ւ առճակատման: Մասնավորապես, առճակատմանը պատրաստվել ավելի հանգամանորեն»,-գրում Է ԿԿՀԳ Նշվում Է, որ նա «մանրամասն կերպով վերլուծել Է մեր Հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի վարչակազմի՝ նոր առաջացած քաղաքական միտումը եւ պարզաբանել Է հակազդման համապատասխան ռազմավարական ու մարտավարական միջոցները եւ գործունեության ուղղությունները, որոնք ԱՄՆ-ի հետ հարաբերություններում կկիրառվեն առաջիկա օրերին»:

Նա նաեւ կոչ Է արել «պատասխանել ամեն ժամ փոխվող իրադրությանը եւ ջանքեր գործադրել Կորեական թերակղզում ստեղծված իրադրության կայուն հսկողության համար»: Ավելի վաղ ԱՄՆ-ն ավարտել Էր Հյուսիսային Կորեայի նկատմամբ իր քաղաքականության վերլուծությունը: Մայիսի վերջին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը եւ Միացյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենը իրենց առաջին անմիջակա գագաթնաժողովն անցկացրեցին Վաշինգտոնում եւ պայմանավորվեցին Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական փոխգործակցության եւ լարվածության նվազեցման ուղղությամբ «գործնական» քայլեր ձեռնարկելու շուրջ: Դրա հետ մեկտեղ նրանք հաստատեցին, որ երկխոսությունն առաջ կմղվի նախորդ համաձայնությունների հիման վրա, ներառյալ 2018 թվականին Սինգապուրում ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ գործարքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]