Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

Արցախում որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի շրջանում

Արցախում որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի շրջանում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչև այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 18-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին հայտնեցին ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Արդյունքների մասին մենք հավելյալ տեղեկություն կտրամադրենք։ Զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն, որից 3-ը` երեկ՝ հունիսի 17-ին»,- նշում են ԱԻՊԾ-ից։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]